Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Հայաստանը` կռվախնձոր

Հայաստանը` կռվախնձոր
21.05.2025 | 16:13
Հայաստանը կռվախնձոր է Թուրքիայի և Ռուսաստանի միջև։
Հարավային Կովկասն այլընտրանք չունի. այս տարածաշրջանում իր ազդեցությունը պիտի հաստատի կամ Թուրքիան, կամ էլ Ռուսաստանը։
Երրորդ ուժը բացառվում է, առավել ևս Հայաստանի ինքնիշխան, անկախ, արժանապատիվ, առանց հովանավորյալի գոյությունը։
էն վաղ էր, երբ Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը թեև մարմնով փոքր, բայց սրտով առյուծ հակադարձում էր իրեն աղվես անվանած պարսից Շապուհ արքային.
«Ես հսկա էի, մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս` մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»,- պատասխանում է Հայոց սպարապետը։
Հիմա անցել են այդ ժամանակները։
Վարչապետական աթոռին սոսկ Վասակ Մամիկոնյանի խրտվիլակն է, փչած Տիկը...
Հայաստանի իշխանությունները որդեգրել են ռուսական գուբերնիա չլինելու ուղենիշը, վարպետորեն քողարկելով թուրքական վիլայեթ լինելու հեռանկարը։
Դա կոծկվում է արևմտամետության կողմնորոշմամբ։ Մինչդեռ ակնհայտ է, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում առկա է Թուրքիայի դեմքով։
Սա չտեսնելն ու անտեսելը միանգամայն բթամտություն է, կամ կեղծիքով քողարկված գաղափարաբանություն։ Ահա թե ինչու, Ադրբեջանը խաղաղության նախապայման է համարում ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից, մի հանգամանք, որ բացարձակապես հայ արևմտամետների երազանքն է։ Արևմտասեր Հայաստանը և հայատյաց թուրքերն ընդամենը մի բան են ցանկանում` Ռուսաստանի բացառումը Հարավային Կովկասից։
Այսինքն, բախտախաղի սեղանին դրված է ոչ թե ինքնիշխան, ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը, այլ ընդամենը Ռուսաստանի դուրս բերումն այս տարածաշրջանից։
Դրան են ձգտում Արևմուտքը, Թուրքիան, ՔՊ-ական վարչախումբը և դրանց սատարող հայկական արևմտասիրական խմբակները։
Հայաստանում մոլեգնում է ռուսաֆոբիան։
Պիտի անկեղծ լինենք և արձանագրենք` այդ ալիքը գնալով բարձրանում և ահագնանում է։
Այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ նրա փոթորկոտ հորձանքը Հայոց լեռնաշխարհից կսրբի, կքշի-կտանի մեր ինքնությունը, պատմությունը,անցյալը, ազգայինը, մշակույթը և այն ամենը, ինչ Հայաստան է ու հայկական, թողնելով մեզ ընդամենը մեր քարքարոտ երկիրն ու ողորմելի ներկան։
21.05.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ